Հարգելի Տիկնայք և Պարոնայք,

1962 թ.-ին Բավարիայում հիմնվել է առաջին մշակույթային միությունը աշխարհի բոլոր անկյուններից եկած հայերի համար: Այսօր մենք նայում ենք 58 տարի հետ հարգանքով և հպարտությամբ, և ուրախ ենք Ձեզ Renatastrasse-ում գտնվող նոր տարածքը ներկայացնել:

Կորոնա համաճարակի պայմաններից ելնելով մայիս ամսին Ձեզ էլեկտրոնային նամակով ներկայացրել էինք վաճառքի տարածքը և անցած ուրբաթ օրը՝ անդամաժողովին, տեղեկացրեցինք մեր GLS բանկի պայմանների մասին: Վերջնական վաճառքի համար հավանություն տրվեց:

Սիրով ցանկանում ենք նաև Ձեզ նոր տարածքը ներկայացնել՝

Այն գտնվում է 6 բնակարան ունեցող շենքում, Renatastrasse 14 (Neuhausen) հասցեում և ունի երկու հարկ՝ վերևում գրեթե 72 ք/մ և ներքևում մոտ 50 ք/մ ( սրահ նկուղային հատվածով, սառնհանգույցով): Մեր տարածքի կողքին գտնվում են այլ շինություններ ևս, ինչպես նաև Edeka-ն մեծ ավտոկայանատեղի հնարավորությամբ: Քանի որ տարածքը կենտրոնում է, կան շատ քաղաքային տրանսպորտային միջոցներ այնտեղ գալու համար:

 

Ֆինանսավորումը երկարաժամկետ ապահովելու համար՝ Ձեր օգնության և ներդրման  կարիքը ունենք: Սիրով հրավիրում ենք Ձեզ, Ձեր հանգանակության միջոցով օգնել Մյունխենի հայությանը և միության ընկերներին: Միասնականությունը հասնում է ուժի և հաջողության!

Ֆինանսական պարտք:

Որպեսզի մեր ամսական ծախսերը 1.280€ – ից չբարձրանա, մեզ պակասում է 40.000 € ! GLS բանկը մեզ տրամադրում է նվիրատվության հաշիվ, հետևյալ ձևաչափում

10€ ամսական վճարումով 3 տարվա ընթացքում ( միասին 360€) կամ

20€ ամսական վճարումով 3 տարվա ընթացքում ( միասին 720€)

                                      GLS Նվիրատվության հաշիվ:

                                  IBAN: DE04 4306 0967 8219 2746 00

                                            BIC: GENODEM1GLS

                                    Նպատակը : Spende Renatastrasse

Այս նվիրատվության ձև պակասեցնում է մեր պարտքը (40.000€) և հնարավոր է դարձնում միևնույն ժամանակ GLS բանկի այլ ծրագրերին աջակցելը: Կարելի է նաև մեկ անգամյա վճարում կատարել նույն հաշվին: Անշուշտ մենք Ձեզ ամեն տարվա համար տեղեկանք կուղարկենք:

Վարչությունը, խորհրդատու կազմը և մեր միության մի շարք օգնողներ ջանում են ապագայում հաջորդ սերնդի համար հանդիպման վայր ստեղծելու համար: Ձեր նվիրատվության շնորհիվ ստանձնում եք երկարաժամկետ ապահովում և կանոնավոր ծրագրում: Որի համար նախապես շնորհակալ ենք Ձեր անձնական ներդրման և որոշման համար:

Հարգանքներով՝

Բավարիայի Հայ Հայրենակցական միության վարչություն

Անի Տելյան, Արիստակես Զաքարյան, Մանուշակ Դանիելյան, Միքայել Կեշ և Աննա Ղազարյան